Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Իսկ ՈՒորլիքն ասում է` զինվոր մեռավ

Իսկ ՈՒորլիքն ասում է` զինվոր մեռավ
29.01.2014 | 16:25

Դիպուկահարի գնդակից զոհված զինվորը Սիսիանից է, Ղարաբուլաղ է կոչվում իրենց թաղը: Չորս երեխաներից երկրորդ էր. երեք եղբայր, մեկ քույր են... կամ` էին: Կարենին երեք ամիս էր մնում ծառայությունն ավարտեր, տուն գար: Կրակել են ուղիղ ճակատին: Համբուրում եմ իր խոցված ճակատը: Մեր խաղաղության գինն էր այն: Իսկ Ուորլիքն ասում է` զիվոր մեռավ... ոնց որ, էլի: Իսկ մեզ մոտ գարուն է գալիս կարծես: Առավոտյան առաջին անգամ ծիտիկը երգում էր լվացքի պարանին նստած: Ում մահն էր երգում գարնան առաջին թռչունը, Ուորլիք, չգիտե՞ս արդյոք:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ